Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին ադրբեջանական բանտում հայեր են տառապում

Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին ադրբեջանական բանտում հայեր են տառապում
25.10.2025 | 12:09

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են:

Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակ կարվում:

Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներով: Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել:

Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր և տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններում ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլ պայքարում են երկրի և մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար:

Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության` ամեն գնով իշխանություն պահելու և համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ․Գ.

Թեպետ որոշ գործիչներ, ակտիվ քաղաքացիներ այս պահին բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ